Աբխազները ցանկանում են առանձնանալ վրաց ուղղափառ եկեղեցուց

12:38 • 02.02.12

Սուխումիում այսօր կանցկացվի Աբխազիայի ուղղափառ եկեղեցու անկախության համազգային հավաք: Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը, հավաքի մասնակիցները պահանջելու են Աբխազիայի եկեղեցու առանձնացում Վրաստանի ուղղափառ եկեղեցուց:

Հավաքի կազմակերպիչները` աբխազ եկեղեցականներն ու հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները, հույս են հայտնել ստանալ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու աջակցությունը, որը ճանաչում է Աբխազիայում Վրաստանի ուղղափառ եկեղեցու իրավունքները:

Վրացական կողմից այս հարցի շուրջ դեռ մեկնաբանություններ չկան:

Ավանդաբար այսպիսի հավաքներում քննարկվում են ամենաարդիական հարցերը: