Հասարակաց տան տեսուչ. նոր հաստիք Ավստրալիայում

13:59 • 02.02.12

Ավստրալական խուզարկուական մի ընկերության ղեկավարները հայտարարել են, որ իրենց ընկերությունը բարձր՝ տարեկան 50.000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով աշխատանքի է հրավիրում այսպես կոչված՝ հասարակաց տների «տեսուչների»՝ տեղեկացնում է Orange.co.uk միջազգային լրատվական կայքը:

Աշխատանքը ներառում է գաղտնի հարաբերություններ հասարակաց տան «աշխատակիցների» հետ:  Տեսուչի պարտականությունների մեջ է մտնում՝ ճշտել, հասարակաց տան հաճախորդը ամուսնացած է, թե ոչ, մենակ է, թե մի քանի հոգով և այլն:

Նախաձեռնության նպատակն է՝ կանխել անօրինական հասարակաց տների զարգացումն ու պաշտպանել մարդկանց իրավունքները:

«Որոշ տեսուչներ սեքսուալ հարաբերություններ պիտի ունենան, որոշներն էլ կհետևեն այդ գործընթացին: Այս ամենը կասկածներ չհարուցելու համար է», - ասել է ընկերության ղեկավարը:

Նա հավելել է, որ արդեն հազարավոր հայտեր են ստացվել, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ աշխատանքն իսկապես տղամարդկանց համար է: