Ամերիկացրները կառավարվող գնդակ են ստեղծել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սանդի ազգային լաբորատորիայի մասնագետները ինքնակառավարվող գնդակների մի քանի նմուշ են ստեղծել, այս մասին հաղորդում է DefPro պարբերականը:
Նոր ռազմամթերքը արտաքին տեսքով փոքրիկ տեգ է հիշեցնում, նախատեսված է փոքր տրամաչափի հարթափող ինգնաձիգից կրակելու համար և ունակ է 2000 մ հեռավորությավ վրա գտնվող թիրախներ խոցել: Գնդակի ուղղորդումը լազերային ճառագայթով է իրականացվում:
Ծրագրի ղեկավարները նշում են, որ իրենց գնդակներն արդեն մի քանի փորձարկում են անցել և թիրախը խոցելու բարձր ճշտություն են ապահովել: Լաբորատորիայի մասնագետները ինքնաուղղորդվող գնդակն ազատ վաճառքում առկա մասերից են հավաքել:
Նոր գնդակի երկարությունը 10.2 սմ է: Գլխամասում օպտիկական տվիչ է տեղադրված, իսկ գնդակի իրանում 8 բիտանոց չիպ է տեղադրված: Գնդակի ընթացքի կառավարումը իրականացվում է հիմքում դրված միկրողեկերով:
Սկզբում միկրողեկերը փակ են, բայց երբ գնդակը փողից դուրս է մղվում, դրանք բացվում են: Նախնական հաշվարկներով, ժամանակակից վառոդի կիրառման պարագայում հնարավոր է հասնել գնդակի 2.1 M (2400 կմ/ժ) արագության:
Ներկայում, լաբորատորիայի ծրագրի ֆինանսավորման համար մասնավոր ընկերություն է փնտրվում:










