Զույգերի համար վիճելն օգտակար է. գիտնականներ

12:53 • 02.02.12

Ամուսնության ամրության և երկարատևության համար պետք է շաբաթը մեկ անգամ վիճել, խորհուրդ են տալիս հնդիկ հոգեբանները:

Նրանք հատուկ ուսումնասիրել են ամուսնացած զույգերի կենսակերպը և հանգել այն եզրակացության, որ նրանցից 44%-ը վստահ է, որ վեճերն օգնում են ավելի լավ հարաբերություններ ունենալուն, գրում է The Daily Mail-ը:

Shaadi.com պորտալի աշխատակիցների և IMRB վերլուծական գործակալության հետազոտությունները ցույց են տվել, որ վեճերը վերացնում են սթրեսը և դրական ազդեցություն են ունենում տան մթնոլորտում, ի տարբերություն այն դեպքերի, երբ զույգերից ամեն մեկը պարփակվում է իր մեջ և չի արտահայտում զգացմունքները:

Մինեսոտայի համալսարանի գիտնականներից մեկն ընդգծում է, որ վերը նշվածը չի նշանակում, որ պետք է համակերպվել վեճերի հետ, չպետք է մոռանալ, որ վեճերը կարող են հանգեցնել նաև ամուսնալուծության:

Հարաբերությունների պարզումը կարող է շատ օգտակար է լինել, բայց այդ ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ վիրավորական խոսքերից: Կարևոր չէ ինչու են մարդիկ զայրանում, կարևորն այն է, թե նրանք ինչպես են հաղթահարում ստեղված իրավիճակը:

Որոշ մասնագետներ փաստում են, որ երեխաների առաջ վեճերի լուծումը այդքան էլ վատ չէ, Եթե մարդիկ լուծում են իրենց խնդիրները, նրանք դրանով ցույց են տալիս՝ ինչպես դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից: Կարևորը՝ խոսակցությունը չսկսել վիրավորանքներից: 

Զույգերի համար վիճելն օգտակար է. գիտնականներ