Իջևանում բախվել են 3 ավտոմեքենա. կա մեկ տուժած
Փետրվարի 1-ին` ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Իջևան-Գետահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում է ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 44 SO 707 պետհամարանիշի, «Օպել Վեկտրա» մակնիշի 27 OL 731 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակ¬նիշի 174 UO 64 պետհամարանիշի ավտոմեքենաները. Հրդհի նշաններ չեն հայտնաբերվել:
ՃՏՊ-ի հե¬տևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի ուղևոր Ա.Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնա¬կան վնաս-վածք¬ներով տեղափոխվել է հիվան¬դա¬նոց: Տուժածի առողջական վիճակը գնա¬հատվել է բավարար:









