Դիզվառելիքը գյուղացիների համար կլինի 350 դրամ

11:50 • 02.02.12

Այսուհետ գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորվելու են ոչ միայն սերմնացուն ու պարարտանյութը, այլ նաև դիզվառելիքը: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարսյանը:

«Դիզվառելիքը պետք է մատչելի գներով հասանելի դարձնել բոլորին: Դիզվառելիքի գների մատչելիությունը կարևորն է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի համար, ինչպես նաև կընդլայնվեն ցանքատարածությունները»,-ասաց վարչապետը և տեղեկացրեց, որ դիզվառելիքի գինը կկազմի 350 դրամ:

Դիզվառելիքն այս գնով գյուղացիներին մատակարարելու հնարավորություն տրվեց «Ֆլեշ» ընկերությանը: