Պապուա Նոր Գվինեայում լաստանավ է խորտակվել
Պապու Նոր Գվինեայի հյուսիս-արևմուտքում խորտակվել է MV Rabaul Queen լաստանավը: Մոտ 350 ուղևոր անհայտ կորած է համարվում:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լաստանավը խորտակվել է Լաե և Քիմբի-Ուեսթ քաղաքների միջև:
Պատահարի պատճառները ճշտվում են:
Այս պահի դրությամբ ուղևորատար լաստանավից հնարավոր է եղել փրկել 28 մարդու, հայտնել է Պապուա Նոր Գվինեայի Ծովային վարչության անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է vz.ru-ն:









