Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալներին հասարակական աշխատանքի կուղարկեն

13:51 • 02.02.12

Ռուսաստանի Դաշնություն ժամանած անօրինական ներգաղթյալներին պետք է ուղարկել հասարակական աշխատանքների: Ինչպես հաղորդում է ռուսական vz.ru գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Մենք քննարկել ենք Միխայիլ Ֆեդոտովի հետ (Մարդու իրավունքների նախագահական խորհրդի ղեկավար) այն մարդկանց, ովքեր, չնայած Ռուսաստան մուտքի արգելքին, ապօրինի հատում են սահմանը, հասարակական աշխատանքների ուղարկելու առաջարկը: Մարդ պետք է գիտակցի, որ կարող է օրինական ճանապարհով գալ Ռուսաստան և աշխատելով այստեղ` գումար վաստակել, և կարող է անօրինական հատել սահմանը, սակայն դրա համար գումար չաշխատել»,- ասել է Ռոմոդանովսկին:

Նա պարզաբանել է, որ այս հարցն արդեն քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների հետ:

«Սա շատ նուրբ հարց է ԱՊՀ երկրների համար: Կարծում եմ` մեզ ճիշտ կընկալեն»,- ասել է նա:

Բացի այդ, ծառայության պետի խոսքով, ապօրինի միգրանտներին պատժելու ևս մեկ տարբերակ է նրանց քեական պատասխանատվության ենթարկելը: