Գինեսի նոր ռեկորդ՝ աշխարհի ամենակարճահասակ մարդը (տեսանյութ)

17:02 • 02.02.12

Այսօր Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են աշխարհի նոր ռեկորդի հավանականության մասին, «աշխարհի ամենացածրահասակ մարդն» այսուհետ Նեպալում բնակվող Չանդրա Բահադուր Դանգին է՝ ասված է գրքի պաշտոնական կայքում: 72-ամյա Դանգին ընդամենը 56սմ հասակ ունի:

Նշվում է նաև, որ ընկերության ներկայացուցիչները հատուկ կմեկնեն Դանգիի գյուղ, որպեսզի անձամբ ծանոթանան նրա հետ: Ուշագրավը, սակայն այն է, որ ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես դեռ չեն հաստատել այս լուրը, քանի որ նախընտրում են դա անել հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ նախկին ռեկորդակիրը Ֆիլիպինների բնակիչ Ջունրեյ Բալավինգն էր պատկանում, ում հասակը 59.93սմ է:
 

Գինեսի նոր ռեկորդ՝ աշխարհի ամենակարճահասակ մարդը (տեսանյութ)