Orange-ն առաջարկում է Վրաստան զանգահարել 45 դրամ/րոպե սակագնով

13:39 • 02.02.12

Orange-ն իր ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին առաջարկում է հատուկ 45 դրամ/րոպե սակագին` մինչև մարտի 31-ը Վրաստանում բնակվող իրենց ընկերների ու բարեկամների հետ զրուցելու համար:

Ընկերության հաղորդագրության համաձայն` բաժանորդները կարիք չեն ունենա հավաքել որևէ լրացուցիչ կոդ այս հատուկ սակագնից օգտվելու համար. Հարկավոր է պարզապես հավաքել Վրաստանի կոդը` +995 և հեռախոսահամարը:

Առաջարկը չի գործում ռոմինգում գտնվող բաժանորդների համար: