Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են ողջ Երևանում. քաղաքապետարան
Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5 տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։









