ԱՄՆ-ը զորքերն Աֆղանստանից մեկ տարի շուտ դուրս կբերի

12:34 • 02.02.12

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է , որ ամերիկյան բանակը Աֆղանստանում իրականացվող գործողությունը կավարտի 2013 թ. վերջին, գրում է The Washington Post-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը ու դաշնակիցները մարտական գործողությունների ավարտի ժամկետը նշում էին 2014 թ. վերջը:
Պանետան նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը մեկ տարի շուտ կլքեն Աֆղանստանը՝ պահպանելով մարտական պատրաստականությունը:

Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրները նշել են, որ Պանետայի կողմից հայտարարված ծրագիրը վերջնական չէ, հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այդ հարցը կքննարկեն Չիկագոյի գագթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մայիսին: