Հալեպում հայ երիտասարդին առևանգել են հարուստ ընտանիքի զավակ լինելու պատճառով
Հալեպում հայ երիտասարդի առևանգումը և նրա համար 50 հազար դոլար փրկագնի պահանջը ուղղված չէ Սիրիայում հայ համայնքի դեմ և անձնական բնույթ ունի: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հալեպի հայ համայնքից՝ հաստատելով այսօրվա մամուլի այն տեղեկատվությունը, որ երեկ Հալեպի հայկական թաղամասերից մեկում հայ երիտասարդի են առևանգել:
Մեր աղբյուրները նշեցին, որ առևանգողները, ոչ թե խռովարարներ են, այլ ավազակներ, որոնց ընտրությունը այս երիտասարդի վրա է կանգ առնել՝ նրա հարուստ ընտանիքի զավակ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Սիրիայում բախումների և հակակառավարական ցույցերի հետևանքով դժվարին իրադրության մեջ են հայտնվել հայ համայնքի ներկայացուցիչները:
Մեծահարուստ երիտասարդի տվյալները նրա ընտանիքի անվտանգության և այլ նկատառումներով հայ համայնքի մեր աղբյուրները նպատակահարմար չհամարեցին նշել:









