Օդաչուներին աշխատանքից ազատել են կրակվառիչն անհարկի օգտագործելու համար
«Յակուտիա» ավիաընկերությունն աշխատանքից ազատել է Ан-24 աձնակազմի երկու անդամի` Մագադան քաղաքի հյուրանոցում անվայել վարքագիծ դրսևորելու համար:
«Յակուտիայի» մամլո ծառայության հաղորդմամբ` օդաչուները վարկաբեկել են ընկերությունը և կոպտորեն խախտել աձնակազմի վարքագծի նորմերը:
Աձնակազմի վարքագծի վերաբերյալ բողոքել է Մագադանի օդանավակայանի տնօրենը:
Նրա խոսքով` հունվարի վերջին օդաչուները հրաժարվել են ալկոհոլի հետազոտություն անցնել, չնայած, արտաքինից նրանք հարբած են եղել: Օդաչուները բարձր հայհոյել են և խախտել հասարակական կարգը:
Իսկ նրանցից մեկն «առանց անհրաժեշտության կրակմարիչ է օգտագործել»` 5.5 հազ ռուբլու վնաս պատճառելով:









