Թուրքիայի ԶՈՒ ԳՇ նախկին պետի մեղադրանքը 39 էջ է
Հունվարի 6-ին Ստամբուլի Ծանր հանցագործությունների 12-րդ դատարանի կողմից ձերբակալված Թուրքիայի Գլխավոր շտապի նախկին պետ Իլքեր Բաշբուղի նկատմամբ պատրաստվել է մեղադրական ակտ:
Մեղադրական կողմը նրա համար ցմահ ազատազրկում է պահանջել:
Արդեն ավարտվել է Բաշբուղի հարցաքննությունը, և Թուրքիայի քրեական օրենսգրքի 312/2 հոդվածի հիման պատրաստվել է «Թուրքիայի կառավարությունն ուժով տապալելու փորձ կատարելու և պարտականությունները մասամբ կամ ամբողջությամբ չկատարելու» մասին մեղադրանքը:
39 էջանոց մեղադրականը ուսումնասիրելու համար ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարան:
«Քաոսային ծրագիր» անունը կրող հայցի շրջանակներում հարցաքննության ենթարկվելու նպատակով դատարան են ուղարկվել նաև 29 կասկածյալներից 15-ը: Մեղադրականում «զինված ահաբեկչական կազմակերպության ղեկավարությունը ստանձնելու» համար պահանջվում է 15-ից մինչև 22,5 տարի ազատազրկում: Այս մասին հայտնում է sabah.com պարբերականը:
Սպասվում է, որ Ստամբուլի դատարանը որոշում կկայացնի 15 օրվա ընթացքում:









