Վրաստանը` Կրեմլի և Արևմուտքի մարտադաշտ. BBC (տեսանյութ)
Բրիտանական BBC-ի երկրորդ հեռուստաալիքով ցուցադրվել է «Պուտին. Ռուսաստանն ու Արևմուտքը» վավերագրական ֆիլմի երրորդ մասը: Ֆիլմաշարի այս սերիան ամբողջությամբ նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին` Վրաստանում` Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց ու 2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր:
Ֆիլմի հեղինակները փորձել են պարզել համակարտության պատճառները և վերականգնել մինչպատերազմյան դեպքերի շղթան:
Ֆիլմում ընդգծվում է, որ Վրաստանում ճգնաժամը դարձավ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև «սառը» պատերազմից ի վեր ամենալուրջ փորձությունը:
Ֆիլմաշարի առաջին երկու սերիաները` «Իշխանության գալը» (Պուտինի նախագահման առաջին տարիների մասին) և «Ժողովրդավարության սպառնալիքը» (Ուկրաինայում «նարնջագույն» հեղափոխության և ոչ կառավարական կազմակերպությունների` Ռուսաստանում ի հայտ գալու մասին) առաջացրել են հանրության ոչ միանշանակ ռեակցան:









