Մարդկանց մեջ տարիներ մնացած իրերի ցուցահանդես (լուսանկարներ)
Խորվաթիայի Ցիբենիկ քաղաքի հիվանդանոցներից մեկում ցուցադրվել են ավելի քան 80 տարիների ընթացքում մարդկանց մարմիններում հայտնաբերված տարատեսակ իրերի ցուցահանդես` տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Ցուցափեղկերում հայտնված մետաղադրամների, կոճակների ու մրգերի կորիզների կողքին կարելի է տեսնել նաև տարօրինակ իրեր: Օրինակ` հեռուստացույցի հեռակառավարման վահանակ, սեքսի պարագաներ, դեզոդորանտ:
«Մենք դրանք հավաքել ենք սկսած 1930թ.-ից: Հավաքածուում կան այնպիսի նմուշներ, որոնց «տերերը» չէին ցանկանում, որպեսզի իրենց մասնավոր բնույթի իրերը հայտնվեն այնտեղ, սակայն մենք խոստացանք նրանց անունները չնշել ու նրանք չառարկեցին», - ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը:










