Երկու պայթյուն Կոլումբիայում. 17 զոհ
Վերջին օրերին Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած արդեն երկրորդ ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել` 20-ը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի, Վիլա Րիկա քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ:
Դեպքից մեկ օր առաջ պայթուցիկով մոտոցիկլը ներխուժել էր Տումակո քաղաքի ոստիկանական բաժանմունք: Վերջին տեղեկություններով` այդ ահաբեկչության հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել` ավելի քան 70-ը:
Ըստ ոստիկանության` առաջին ահաբեկչության ետևում կանգնած է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական խմբավորումը:
Նախորդ տարվա նոյեմբերին իրենց առաջնորդի սպանությունից հետո, գրոհայիններն ակտիվացել են:









