Մյունխենում բացվում է Անվտանգության միջազգային համաժողովը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր բացվում է սկսում Անվտանգության միջազգային համաժողովը: Ինչպես հաղորդում է ռուսական «Ազատություն» ռադիոկայանը, ավանդաբար այս հավաքին մասնակցում են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, Պաշտպանության նախարարներ, առաջատար տնտեսագետներ ու ռազմական փորձագետներ:
Այս անգամ համաժողովին կմասնակցեն 128 պետությունների ներկայացուցիչներ: Նրանք կքննարկեն միջուկային զենքին, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, համաշարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, էներգետիկ ռեսուրսների անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը:
Հատուկ ուշադրություն կդարձվի Հարավարևելյան Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դերի մեծացմանը:
Համաժողովն աշխատանքները կավարտի փետրվարի 5-ին:









