Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հանդիպումներ իրականացնում է. Էդուարդ Շարմազանով
«Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ձևավորված չէ, այն դեռևս ձևավորման փուլում է»,–Tert.am–ին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեր խնդրանքով անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Հովիկ Աբրահամյանն այսօր կուսակցության նախընտրական շտաբի նիստ է անելու։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբի նիստ անելուն, Շարմազանովը հայտարարեց, որ չնայած շտաբը դեռ ձևավորման փուլում է, սակայն Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հանդիպումներ իրականացնում է։
Նշենք, որ «Ժողովուրդ»-ն իր այսօրվա համարում, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ ՀՀԿ շտաբի նիստերին հիմնականում մասնակցում են միայն Աբրահամյանի յուրային պատգամավորներն ու նախարարները, իսկ ՀՀԿ խորհրդի անդամներից շատերը պարզապես չեն իմանում` ինչ է կատարվում շտաբում:









