Եվրոպայում ցրտահարության զոհերի թիվը հասել է 160-ի

10:26 • 03.02.12

Եվրոպայում վերջին օրերին ցրտահարությունից մահացածների թիվը կրկնակի աճել է` հասնելով 160-ի: Բալկաններում ձնակույտերի պատճառով աշխարհից կտրված են գյուղի հազարավոր բնակիչներ: Դեղամիջոցները տեղափոխվում են ուղղաթիռներով, քանի որ տրասնպորտի այլ միջոցների կիրառումն անհնար է:

Ցրտերը մոլեգնում են նաև Մերձբալթյան երկրներում: Հետաձգվել է դահուկասպորտի մրցաշարը:

Ռեկորդային ցածր ջերմաստիճան է Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Բոսնիա և Հերցեգովինայում:

Օդերևութաբանները նշում են առաջիկա հանգստյան օրերին եղանակային պայմանները կմեղմանան: