Մասնագետները վիրուս են հայտնաբերել, որը Facebook-ի հաղորդագրությունները սփամով է փոխարինում
Facebook-ի օգտատերերին նոր սերնդի տրոյական վիրուսներ են սպառնում, որոնք վարակելով ծրագիրը՝ սկսում են Facebook-ի չաթի միջոցով օգտատիրոջ հաղորդագրությունները կեղծելով սփամ ուղարկել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ռուսական Доктор Веб ընկերության մամլո ծառայությանը:
Չնայած նոր վիրուսով վարակումների ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ, սակայն Trojan.OneX.1-ի (այսպես է վիրուսը անվանվել Доктора Веб-ի դասակարգման մեջ) տարածման մեթոդը այնպիսին է, որ շատ արագ կարող է համակարգիչների լայնածավալ վարակում առաջացնել:
Ընկերության մասնագերները պնդում են, որ Trojan.OneX.1-ը օպերացիոն համակարգում գործարկված firefox, iexplorer և IEXPLORE անունով պրոցեսներ է փնտրում և անհրաժեշտ պրոցեսը գտնելով, վնասակար ծրագիրը ամբողջությամբ ներկառուցվում է բրաուզերների մեջ և խլում հողորդագրություններ ուղարկելու գործառույթը:
Դրանից հետո, տրոյական ծրագիրը սփամ հաղորդագրություններ է ստեղծում, որոնք սովորաբար hahaha! տեքստն են ներառում և վնասակար կայքի հղումը: Փաստորեն, սփամը կփոխարինի բոլոր սովորական հաղորդագրություններին, որոնք օգտատերը կուղարկի Facebook-ի միջոցով:
Տրոյական ծրագիրը պարբերաբար թարմացվում է, որպեսզի խուսափի հակավիրուսային ծրագրերի կողմից բացահայտվելուց: Այդ նպատակով վնասակար ծրագիրը ամեն ժամ իր կայքից նոր հրահանգներով ֆայլ է ստանում: Սովորաբար, նման ծրագրերը առևանգում են օգտատիրոջ անձնական տվյալները:










