Արաբ վերլուծաբանների ծեծկռտուքն ուղիղ եթերում (տեսանյութ)

11:07 • 03.02.12

Al-Jazeera հեռուստաալիքով հեռարձակվող «Ընդդիմադիր ուղղություն» հաղորդման մասնակիցները կռվել են ուղիղ եթերի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Mignews-ը, արաբական աշխարհում տիրող իրավիճակի շուրջ բանավեճն ավարտվել է ձեռնամարտով:

Հաղորդումը վարել է սիրիացի հաղորդավար Ֆայզալ Քասեմը: Մասնակցել են լիբիացի մեկնաբան Յոսեֆ Աբու Ֆադլը, ով հայտնի է իր սիրիամետ հայացքներով, և սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Մուհեիդդին Լադկանին:

Լադկանին Ֆադլին կեղծավոր է անվանել Կատարին քննադատելու համար, ով մեղադրել էր երկրին Սիրիայի գործերին միջամտելու մեջ: Ընդդիմադիրը հիշեցրել է Ֆադլին նրա իսկ խոսքերը, թե ինչպես էր նա Լիբիական երկրորդ պատերազմից հետո պաստառ պարզել` «Շնորհակալ ենք քեզ, օ Կատար» գրությամբ:

Լադկանին հարցրել է. «Այսքանից հետո, դուք ինչպե՞ս կարող եք քննադատել արաբներին»:

Ինչից հետո էլ ծեծկռտուք է սկսվել: