Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանությունը մերժող պատգամավորներն Ադրբեջան կայցելեն

22:43 • 03.02.12

Ֆրանսիայի սենատորների խումբը, որոնք դիմել էին երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, փետրվարի 5-ին այցելելու է Ադրբեջան: Այցն Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի հրավերով է կատարվելու, հաղորդում է Trend գործակալությունը:

Պատվիրակության կազմում են`Նատալի Գուլեն, Սիլվի Գո-Շավենը, Ժան-Մարի Բոկելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեկսառը և Ջանի Լորժուն:

Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը արգելափակող պատգամավորների այցը Ադրբեջան կշարունակվի մինչև փետրվարի 10-ը: