Ուկրաինան օգտվում է Եվրամիություն առաքվող գազից. Գազպրոմ

12:22 • 03.02.12

Մոսկվային շփոթմունքի մեջ են գցել եվրոպացի սպառողների բողոքները` ռուսական գազի ծավալների կրճատումների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է BBC-ն, «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրոպային վրա հասած ուժեղ ցրտերի պատճառով ռուսական կողմը ոչ միայն դեպի Եվրոպա գազի ծավալները չի նվազեցրել, այլև ավելացրել է:

Նա կապույտ վառելիքի` քիչ ծավալով մատակարարումների մեջ մեղադրել է Ուկրաինային, որի տարածքով գազը հասնում է Եվրոպա: Մեդվեդևի խոսքով` Ուկրաինան խախտում է գազային գործող պայմանագիրը և օգտվում եվրոպական երկրների համար նախատեսված գազից :

Ուկրաինայի Нафтогаз պետական էներգետիկ ընկերությունը հերքել է պայմանագրի խախտման մեղադրանքը:

Եվրոպայում ուժեղ ցրտերի պատճառով մահացել է 163 մարդ: