Գերմանիան չի վճարելու նացիստների զոհերին

20:22 • 03.02.12

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Գերմանիային ազատել է նացիստների հանցագործությունների համար փոխհատուցում վճարելու անհրաժեշտությունից, այս մասին հաղորդում է BBC-ն:

Դատարանի որոշմամբ, Երրորդ Ռեյխի հանցանքներից տուժածները չեն կարող ներկայիս Գերմանիայի դեմ հայցով իրենց երկրներում դատարան դիմել և փոխհատուցում պահանջել:

2008թ.-ին Գերմանիայի կառավարությունը դիմել էր Հաագայի դատարան, որպեսզի վիճարկեր իտալացիների հայցերը, որոնք նացիստների գործողություններից տուժած լինելու պատճառաբանությամբ նյութական փոխհատուցում էին պահանջում: