Google-ը կփակի բլոգների մուտքը` երկրների իշխանությունների պահանջով

12:25 • 03.02.12

Ամերիկյան «Google» ընկերությունը հայտարարել է, որ կարգելափակվի այնպիսի բլոգների մուտքը, որոնք ստեղծվում են խոշորագույն «Blogger» բլոգ ծառայության կողմից: Այդպիսի պահանջ են ներկայացրել մի քանի երկրների իշխանություններ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը:

Նման արգելափակումն ուժի մեջ կմտնի դեռ միայն Ավստրալիայում, Հնդկաստանում ու Նոր Զելանդիայում, սակայն մասնագետների կարծիքով` ընկերությունը մտադիր է այդ ֆունկցիան ներդնել աշխարհի տարբեր երկրներում:

Այս արգելքները ծառայությանը թույլ կտան իր գործունեությունն իրականացնել տվյալ երկրի օրենքներին և բարոյականության չափանիշներին համապատասխան:

Դեպի որոշ բլոգներ արգելքը կգործի միայն այն դեպքում, եթե օգտատերը ցանկանա և հաստատի այն, ընդ որում այլ երկրների օգտատերերը, որտեղից արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցում չի արվել, հանգիստ կկարողանան օգտվել այդ բլոգներից: 

Google-ը կփակի բլոգների մուտքը` երկրների իշխանությունների պահանջով