64-ամյա Հովհաննես Բարսեղյանին տանը մահացած են գտել
Փետրվարի 2-ին`ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1948 թվականին ծնված Հովհաննես Բարսեղյանի դին:









