Եթե լինի պահանաջ, կլինի նաև նոր հուշագիր. Հովհաննես Սահակյան

11:54 • 03.02.12

Կոալիցիոն կուսակցությունների միջև նոր հուշագրի ստորագրումը ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի բացառում: Նա համոզված է, որ եթե լինի պահանջ, կլինի նաև նոր հուշագիր:

«Հուշագիրը որպես այդպիսին կարող է լինել երկրորդական: Քանի որ եթե մենք որոշենք, որ գնալու ենք դաշինքով, այն կլինի այլ բնույթի, իսկ եթե առանձին՝ այլ բնույթի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ չնայած բազում խոսակցություններին, կոալիցիան գործում է և կատարում է իր ֆունկցիաները: Հովհաննես Սահակյանը անդրադառձավ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի այն հայտարարությանը, ըստ որի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին նախագահին չստարելու պատճառ չունի և այդ հայտարարությունից հետո ԲՀԿ-ն առաջացած աժոտաժին:

«Կոալիցիայի տարբեր քաղաքական դեմքեր կարող են ունենալ տարբեր տեսակետներ և «հրաձգություններ» կարող են լինել, բայց դա չի ազդում կոալիցիայի վրա: Այդ ամենը ԲՀԿ-ի խնդիրն է, և իրենք պետք է որոշեն, թե ով պետք է հայտարարություն անի: Ներքին կարգապահական խնդիր է»,-ասաց նա: