Նախընտրական թեժ փուլն արդեն սկսված է. Հովհաննես Սահակյան

12:15 • 03.02.12

Մարտի 10-ին կայանալիք ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ընթացքում կընտրվի գործադիր մարմինը և կկայանա կուսակցության նախագահի ընտրությունները, ինչպես նաև կքննարկվեն կազմակերպչական բնույթի հարցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Ես կասկած չունեմ, որ կուսակցության նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը: Եվ դա շատ ճիշտ կլինի, քանի որ նա ունի բարձր իմիջ: Համագումարի ընթացքում կլինեն խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական շեշտադրումներ»,-ասաց նա:

Ըստ Հովհաննես Սահակյանի՝ նախընտրական թեժ փուլն արդեն սկսված է, սակայն նա կուսակցություններին առաջին հերթին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել հատկապես կոսակցության ծրագրերի վրա:

«ՀՀԿ-ն որպես իշխանության կրող՝ կատարել է բազմաթիվ աշխատանքներ և ունի կատարած լուրջ քայլեր: Կան նաև ապագայի հետ կապված ծրագրեր, որոնք կքննարկվենք համագումարի ընթացքում»,- վստահեցրեց նա:

Ինչքան մոտենա օրը այնքան կլինի կազմակերպված: Ընտրությունների օրվան մոտենալուն զուգահետ, ըստ Հովհաննես Սահակյանի, կթեժանան նաև ընդդիմադիր ելույթները, ինչը շատ բնական է: «Մենք պետք է փաստենք, որ ոչ միշտ է ընդդիմադիր խոսքը ճշմարտությունը արտացոլում»:

ՀՀԿ-ի թեկնածուների ցուցակը դեռևս պատրաստ չէ, բայց պատգամավորը վստահ է որ այն գլխավորելու է նախագահը:
«Մենք մեծամասնականով մեր կուսակցության ներկայացուցիչներին կառաջադրենք, բայց իհարկե կլինեն նաև անձնական նախաձեռնությունությամբ առաջադրվողներ»,-ասաց նա: