ԱԺ լրատվական ծառայությունը կղեկավարի «Արմենպրեսի» նախկին տնօրենը

12:58 • 03.02.12

Tert.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանին երեք օր առաջ հեռացրեց Ամանորին հաջորդած հետտոնական երկու օրերին աշխատանքից բացակայելու պատճառաբանությամբ:

Հրայր Զորյանի նշանակման մասին տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել չհաջողվեց, քանի որ նրա նոր աշխատավայրի հեռախոսները դեռ չէին պատասխանում, իսկ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանն էլ տեղափոխվել է ԱԺ նախագահի աշխատակազմ՝ դառնալով ԱԺ նախագահի օգնականը:

Հիշեցնենք, որ երբ Հրայր Զորյանը մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն ազատվեց «Արմենպրես» լրատվական գործակալության պետի պաշտոնից, նրան այստեղ փոխարինեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը: