Խոշոր վթար Հնդկաստանում. 15 զոհ

12:47 • 03.02.12

Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի հետ: Ավտովթարը տեղի է ունեցել Ասսամ նահանգի Գուվահաթի քաղաքի մի անվերահսկելի անցումի մոտ, ինչի հետևանքով գնացքի յոթ վագոն դուրս են եկել ռելսերից, գրում է «Գոլոս Ռոսսիի»-ն:

Բեռնատար մեքենայի վարորդը տեղում մահացել է: Ընդհանուր առմամբ վթարից զոհվել է 15 մարդ, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվաքներ:

Դեպքի վայրում փրկարար ջոկատ է աշխատում:

Տարվա սկզբից Հնդկաստանում սա արդեն երրորդ խոշոր վթարն է: