Facebook-ի ավելի քան 1000 աշխատակիցներ միանգամից միլիոնատեր կդառնան
Facebook-ի 3000 աշխատակիցներից նվազագույնը հազարը, ընկերության արժեթղթերի՝ բորսայում վաճառքի հանելուց հետո կարող են միլիոնատեր դառնալ, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Facebook-ի ղեկավարությունը աշխատակիցների պարգևատրումների և աշխատավարձի մի մասը վճարել է բաժնետոմսերի ձևով:
«Ընկերության ղեկավարությունը և շարքային աշխատակազմը վստահ էր, որ դրանք իրենց զգալի եկամուտ կապահովեն, և հիմա հենց այդ պահն է», - հայտարարել է ամերիկյան ֆոնդային բորսայի մասնագետ Լու Քենին:
Facebook-ում առավել լավ խրախուսվել է ծրագրավորողների աշխատանքը: Նրանք 2009թ.-ին արտոնյալ պայմաններով կարող էին 65 հազար բաժնետոմս ձեռք բերել, իսկ 2010-ին այդ թիվը հնգապատկվեց:
Մասնագետների գնահատմամբ, 15 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ծրագրավորողը իր բաժնետոմսերը վաճառելով 13 մլն դոլար գումար կունենա:









