Իրանը նոր արբանյակ է տիեզերք ուղարկել
Իրանական «Նավիդ» արբանյակը հաջողությամբ տիեզերք է ուղարկվել, հայտարարել է իրանական պետական անգլալեզու Press TV հեռուստաընկերությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ արբանյակը կտեղակայվի Երկրից մոտ 250 և 370 կմ հեռավորության ուղեծրի միջև և կկիրառվի տարբեր նպատակների համար, այդ թվում` գիտական, տարերային աղետների և եղանակային կանխատեսումների համար:
Իրանական տիեզերական գործակալության ղեկավարի հավաստմամբ` թռիչքը հաջող է ընթացել:
Այլ մանրամասներ չի նշվում:










