Կահիրեում քաոս է. կառավարական շենք է հրկիզվել (տեսանյութ)
Կահիրեի կենտրոնում այրվում է մաքսային ծառայության շենքը, այս մասին հաղորդում է vesti.ru-ն հղում անելով եգիպտական հեռուստտեսությանը: Նախնական տվյալներով, շենքը հրկիզվել է: Նախարարության շենքի մոտակայքում շարունակվում են ցուցարարների և իրավապահների բախումները:
Վերջին տվյալներով, նախօրեին սկսված անկարգությոնների զոհ է դարձել 4 մարդ և հարյուրավոր մարդիկ տուժել:
Երկրի ռազմական ղեկավարությունը համարում է, որ Եգիպտոսն իր պատմության ամենավտանգավոր փուլն է ապրում: Բարձրագույն ռազմական խորհուրդը քաղաքական ուժերին կոչ է անում միջոցներ ձեռնարկել երկրում բռնությունները դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաքում և մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են` ցուցարարները բողոքում են Եգիպտոսի հյուսիսում գտնվող Պորտ-Սաիդ քաղաքում ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների դեմ: Այդ բախումների և հրմշտոցի հետևանքով զոհվել էր մոտ 80 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 600 մարդ:









