Իքնակամ ամորձատումը արու սարդերի պատասխանն է էգերի կանիբալիզմին

21:55 • 03.02.12

Nephilengys malabarensis տեսակի սարդերը անսովոր մարտավարություն են ընտրել արյունարբու էգերից փրկվելու համար: Իրենց վերապրելու հնարավորությոնները բարձրացնելու և նաև էգի կողմից չուտվելու համար նրանք զույգավորումից հետո պոկում են իրենց սեռական օրգանը, այս մասին հաղորդում է Biology Letters ամսագիրը:

Սինգապուրի ազգային համալսարանի ուսումնասիրությոնների արդյունքները զարմացրել են գիտնաաններին: Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչի համար են սարդերը փաստացի ամորձատում իրենց:

Սակայն պարզվել է, որ այդկերպ արուները «սկսած գործը ավարտին են հասցնում» և նույնիսկ հասցնում են փախչել, մինչ էգ սարդը կորոշի որ զուգընկերը հարմա՞ր է նաև որպես նախաճաշ, թե ոչ:

Արուի մարմնից առանձնացած սեռական օրգանը էգի մարմում դեռ երկար ժամանակ սերմնահեղուկ է բաց թողնում: Դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ սերմնահեղուկ ներարկվի, ինչպես նաև փակում է էգի սեռական օրգանը այլ արուների համար:
 

Իքնակամ ամորձատումը արու սարդերի պատասխանն է էգերի կանիբալիզմին