Արքայազն Ուիլյամը զինծառայությունը շարունակում է Ֆոլկլենդյան կղզիներում

12:28 • 03.02.12

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը մեկնել է Ֆոլկլենդյան կղզիներ` զինվորական  6 շաբաթյա ծառայությունն անցկացնելու համար, գրում է The Guardian-ը:

Այդ կղզիներում թագավորական ընտանիքի անդամի ներկայությունը ավելի է սրում Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև հարաբերությունները, ովքեր վիճարկում են այդ տարածքների պատկանելությունը:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ դեմ է Մեծ Բրիտանիայի` կոնֆլիկտը ռազմականացնելու փորձերին, և ափսոսանք է հայտնել, որ արքայազնը կղզիներ կժամանի «նվաճողի համազգեստով»:

Հավելենք, որ Ֆոլկլենդյան կղզիները Մեծ Բրիտանիային են պատկանում 1830-ական թվականներից և հանդիսանում են Միացյալ Թագավորության և Արգենտինայի տարածքային վեճերի պատճառ: Արգենտինայում այդ կղզիները կոչվում են Մալվինյան կղզիներ: