Կարմիր կհմերների պարագլուխներից մեկին ցմահ են ազատազրկել
Կամբոջայի դատարանը խստացրել է կարմիր կհմերների ռեժիմի օրոք գործող բանտի նախկին պետի վճիռը, որի գլխավորությամբ 1970-ական թվականներին մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ընկեր Դուչ մականվամբ Կանգ Կեկ Իեուն այժմ դատապարվել է ցմահ ազատազրկման:
2010 թվականին Կեկ Իեուն դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման` մարդկության դեմ հանցագորությունների համար: Նա խոստովանել է, որ անձամբ է վերահսկել կտտանքներն ու ղեկավարել հազարավոր մարդկանց, այդ թվում` կանանց ու երեխաների մահապատիժները:









