Հայանիստի «սերիական» հանցագործները
Փետրվերի 1-ին, ժամը 15.00-ին, մի տղամարդ ոստիկանության Մասիսի բաժնում հայտարարություն է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, դռան կախովի փականը կոտրելով, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող, իրեն պատկանող արհեստանոցից գողացել են զոդման 2 սարք, էլեկտրական շաղափ և մոտ 50 մետր մալուխ` պատճառելով 250 հազ. դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են մեկ օր առաջ մեկ այլ հանցագործության համար ոստիկանների կողմից ձերբակալված, 1985 թ. ծնված Նիկոլայ Մայիլյանը և 1988 թ. ծնված Դերենիկ Թոխյանը: Նրանք Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել էին «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր: Պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 738 338 դրամ: Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մայիլյանն ու Թոխյանը 2011 թ. դեկտեմբերի 9-ի գիշերը, պատը քանդելու միջոցով, մտել են Հովտաշատ գյուղի մի խանութ և գողացել սննդամթերք ու ծխախոտ` պատճառելով 500 հազ. դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:









