Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել

10:53 • 03.02.12

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ից 4-ը մեկնել է Բելգիայի Թագավորություն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Օհանյանը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափերով նիստերին: