Հրդեհ «Շիրակ» հյուրանոցում. այրվել է կառավարչի սենյակը

09:06 • 03.02.12

Փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եվ մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52֊ին, մարվել` 01.02֊ին: Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով: