ՄԱԿ-ի բանաձևի նոր նախագիծը բացառում է Սիրիայի դեմ ուժի կիրառումը

19:39 • 03.02.12

ՄԱԿ - ի Անվտանգության խորհուրդը բացառում է Սիրիայի դեմ ուժի կիրառումը, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Սիրիայում բռնությունը դադարեցնելու նպատակով մշակված փաստաթղթի նախագծի տեքստում, ՄԱԿ - ի Անվտանգության խորհուրդը հաշվի է առնում, որ այդ բանաձում առկա ոչինչ չի կարող թույլ տալ ՄԱԿ - ի կանոնադրության 42 - րդ գլխում նախատեսված միջոցների կիրառում:

ՄԱԿ-ի կանոնադրության այդ գլուխը, այս կամ այն պետության բլոկադայի համար ռազմական ուժի կիրառման հնարավորություն է ընձեռում` ծովում, ցամաքում և օդում միջազգային հանրության շահերից ելնելով խաղաղության և կայունություն պահպանման համար:

Դիտորդները նշում են, որ Սրիիայում ռազմական միջամտության բացառումը հնարավորությոն է տալիս այնտեղ բացառել Լիբիայի սցենարի կրկնությունը, որտեղ Անվտանգության խորհրդի բանաձևի թույլտվությամբ և ՆԱՏՕ-ի զորքերի աջակցությամբ ընդդիմությունը կարողացավ տապալել Կադաֆիի ռեժիմը, սակայն կայունությունը վերականգնել չհաջողվեց: