Հարավային Սուդանում խաղաղ բանակցությունների ժամանակ 37 մարդ է սպանվել
Հարավային Սուդանում նվազագույնը 37 մարդ է զոհվել փոխհրաձգության պատճառով, որը տեղի է ունեցել երկրում սկսված խաղաղ բանակցությունների ընթացքում:
Հանդիպման ժամանակ պաշտոնյաները քննարկել են երկրում բռնության դադարեցման և միջէթնիկ լարվածության թուլացման հնարավոր տարբերակները:
Նման հանդիպում կազմակերպելու վերաբերյալ որոշումը կայացվել էր երկրում չդադարող արյունալի հակամարտություններից հետո: Այս շաբաթվա սկզբին 2 ցեղերի միջև բախումների հետևանքով մահացել էր 74 մարդ:









