Արշակը մարիխուանան անձեռոցիկում էր պահել

12:16 • 04.02.12

Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Հաղթանակ թաղամասի 9-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հովհաննես Գ.-ին, 1988 թ. ծնված Վահե Հ.-ին և 1972 թ. ծնված Արշակ Ե.-ին:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` անձնական խուզարկությամբ Արշակ Ե.-ի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,7 գ զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: