Մեքսիկայում «թռչնագրիպը» խլել է 58 մարդու կյանք
Մեքսիկայում շարունակում է աճել А / H1N1/ վիրուսակիրների թիվը` չնայած իշխանությունների ձեռնարկած սանիտարական կանխարգելիչ միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, երկրի առողջապահության նախարարությունն այս տարեսկզբից արձանագրել է «թռչնագրիպով» վարակվելու մոտ 3.000 դեպք, որոնցից 58-ը մահացու ելք են ունեցել:
Մեքսիկացի մասնագետների կանխատեսմամբ` մոտ ապագայում վտանգավոր վիրուսի վարակակիրների թիվը կավելանա, ինչը բացատրվում է, մասնավորապես, զգալի ցրտերով:
«Թռչնագրիպը» լատինամերիկյան այս երկրում առաջին անգամ հայտնվել է 2009 թ-ին, երբ դրա տարածման մասշտաբները ստիպեցին իշխանություններին արտակարգ սանիտարական դրություն հայտարարել: Չնայած ձեռնարկված միջոցառումներին` այդ ժամանակ այս հիվանդությունից մահացել է մոտ 1.3 հազար մարդ:









