Քլինթոնն ու Լավրովը քննարկել են Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը

10:05 • 04.02.12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել ՄԱԿ-ի Աանվտանգության խորհրդում Սիրիայի իրավիճակի առնչությամբ բանաձևի նախագծին վերաբերող հարցեր, հաղորդում է BBC-ն:

Լավրով և Քլինթոնը նշել են, որ իրենք կշարունակեն փաստաթղթի շուրջ խորհրդակցությունները:

Միևնույն ժամանակ, դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, Ռուսաստանը հասկացրել է, որ վետոյի իր իրավունքից կօգտվի, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի նախագիծը քվեարկության դրվի:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ այդ փաստաթղթի ընդունումը չի նպաստում հակամարտող կողմերի միջև փոխզիջման ձեռքբերմանը, իսկ դրա «առաջ մղումը» Սիրիայում քաղաքացիական պատերազմի է տանում:
 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, ամիսներ առաջ Սիրիայում ծայր առած հակակառավարական ցույցերի հետևանքով ավելի քան 5000 մարդ է սպանվել: