Զինդատախազի մոտ հիպերտոնիկ կրիզ էր. Հարություն Քուշկյան
Զինդատախազ Գևորգ Կոստանյանի վիճակը հիմա լավ է, նա սրտի կաթված չի ունեցել, ունեցել է հիպերտոնիկ կրիզ: Այս մասին Tert.am-ին ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը , ով փետրվարի 2-ի առավոտյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող զինդատախազ Գևորգ Կոստանյանին:
Հիշեցնենք, որ Կոստանյանի՝ կաթված ստանալու լուրը հերքել էր նաև զինդատախազության մամուլի խոսնակը:
«Լարված աշխատանք է, «պերեուտամլենիե», ու՞մ մոտ չի լինում՝ իմ, Ձեր»,-ավելացրեց առողջապահության նախարարը:









