Քանդվել են Մալաթիայի գերեզմանոցի հարակից մատուռն ու շինությունները (լուսանկարներ, տեսանյութ)

11:55 • 04.02.12

Թուրքիայում քանդվել է Մալաթիայի հայկական գերեզմանոցին կից մատուռն ու հոգեհանգստի վայր հանդիսացող շինությունը։

Մատուռի պատերը խարխլվել էին նախ 2007թ. ապրիլի 18-ին դրա հարևանությամբ գտնվող «Զիրվե» գրախանութի վրա կատարած հարձակման ժամանակ, երբ պաշտոնական վարկածի համաձայն մի գերմանացի դանակով սպանել էր 3 քրիստոնյայի, որին հաջորդել էր ոստիկանների զինված գործողությունները, ինչի արդյունքում էլ հենց վնասվել էին նաև մատուռի պատերը: Հայկական մատուռի որոշ շինություններ քանդվել էին ավելի ուշ դրան հարակից հայկական գերեզմանատան ճանապարհը վերանորոգելու աշխատանքների հետևանքով:

Մալաթիայի հայերի բարեգործական միությունը (HAYDER) ստացել էր բանավոր թույլտվություն և ձեռնարկել գերեզմանատան հարակից քանդված մատուռի և շինության վերակառուցումը, որը սկսվել էր 3 ամիս առաջ: Սակայն վերակառուցման աշխատանքները առաջացրել էր թուրք բնակչության զայրույթը, և նրանց պահանջով փետրվարի 2-ին քաղաքապետարանի ուղարկած հատուկ մեքենաները սկսել են քանդել դրանք:

Մալաթիայի հայերի բարեգործական միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն երկուշաբթի օրը պատրաստվում է հանդիպել նահանգապետի և քաղաքապետի հետ` ստանալու համապատասխան բացատրություններ: Մալաթիայի հայերի բարեգործական միության նախագահը չի բացառել, որ այս ամենը պատասխանն է Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Այս մասին հայտնում է cnnturk.com պարբերականը:

 

 

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.