Վաղը Մոսկվայում միանգամից 4 հանրահավաք է տեղի ունենալու
Մոտ 75 000 ցուցարարների մասնակցություն է սպասվում վաղը Մոսկվայում կայանալիք ցույցերին, ուր ըստ օդերևութաբանների կանխատեսման` -20 աստիճան ցրտեր են սպասվում: Մի քանի զանգվածային ակցիաներ տեղի կունենան, որոնք կազմակերպված են ինչպես ընդդիմադիր այնպել էլ իշխանամետ քաղաքական ուժերի կողմից:
Ցուցարարները կպահանջեն արդար ընտրություններ, մաքուր ժողովրդավարություն և կպայքարեն «նարնջագույն» վտանգի դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Հանուն արդար ընտրությոների»
Որպես ամենազանգվածային հայտավորված է ընդդիմադիր` «Հանուն արդար ընտրությոների» ակցիան: Իշխանությունները համաձայնեցրել են երթի անցկացումը, որը կսկսվի Կալուգյան հրապարակից և 50 000 մասնակից ներառող ցույցի կվերաճի Բոլոտնայա հրապարակում: Ցույցը կարճատև կլինի` ընդամենը 40 րոպե: Կազմակերպիչները վստահեցրել են, որ մասնակիցներին կապահովեն տաք թեյով և զուգարաններ կտեղադրվեն:
«Հանուն մաքուր ժաղովրդավարության»
Լիբերալ-դեմակրատները մտադիր են նույն օրը` փետրվարի 4-ին Պուշկինի հրապարակում «Հանուն մաքուր ժաղովրդավարության» ալտերնատիվ ցույց կազմակերպել: ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևի խոսքերով` կուսակցությունը հատուկ է «Հանուն արդար ընտրությոների» ակցիայի նույն օրն անցկացնում, քանի որ ոչ համակարգային ընդդիմություն միջոցառումներին չի ցանկանում մասնակցել, սակայն ցանկանում է ցուցադրել, որ գոհ չէ երկում իրականացվող քաղաքականությունից և ընտրությունների արդյունքներից: Լիբերալ-դեմոկրատները ցույցին 3-5 հազար մասնակից են ակընկալում:
«Նարնջագույն» տրամադրությունների դեմ
Մեկ այլ զանգվածային ցույց շաբաթ օրը տեղի կունենա Մոսկվայի Պոկլոննայա բլուրում: Այս ցույցին 15 հազար մասնակից է հայտագրված:
Կազմակերպիչները, որոնց շարքում են Համառուսական ազգային ճակատին միացած «Ռուսաստանի պատրիոտներ», «Ռուսական համայնքների կոնգրես» կուսակցություններն ու «Ժամանակի իմաստ» շարժումը, մտադիր են «նարնջագույն» սպառնալիքի դեմ հանդես գալ և «ցույց տալ, որ իրենք կորցնելու շատ բան ունեն»:
Ցույցի կազմակերպիչների կայքում ասվում է, որ ակցիան որևէ քաղաքական գործչի դեմ կամ կողմ չէ, այլ հանուն ուժեղ և անկախ Ռուսաստանի, որ «երկիրը օտարների ձեռքում խաղալիք չդառնա, ինչպես 90-ականներին էր»: Կազմակերպիչները պնդում են, որ լիովին համաձայն են խորհրդարանական ընտրությունները քննելու պահանջների հետ:









