Նոր ականջակալերը կարող են տարբերել ականջները

15:42 • 04.02.12

Igarashi Design Interface Project ճապոնական հետախուզական գործակալության ներակայացուցիչերին ներկայացվել են ստերեո ականջակալեր, որոնք աջ և ձախ ականջների բաժանում չունեն՝ տեղեկեցնում է New Scientist-ը։

Ներդիրներից մեկն ունի սենսոր, որը հնարավորություն է ընձեռում չափելու օգտվողի ականջի խխունջի հեռավորությունը, ինչը համակարգին հնարավորություն է տալիս իմանալ թե ներդիրներից յուրաքանչյուրը որ ականջում է գտնվում։

Սարքը կարող է պարզել, արդյոք ականջակալերից միանգամից մեկ թե երկու հոգի է օգտվում։ Եթե դրանից երկու հոգի է օգտվում, ապա այդ դեպքում, ականջակալերից յուրաքանչյուրը դառնում են լիարժեք ու ամբողջական, իսկ հնչյունը լսվում է մեկ ներդիրից։

Սարքն անվանվել է Universal Earphones։ Ավելի մանրամասն նախատեսվում է այս մասին խոսել առաջիկա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարին, Լիսաբոնում։

Ընկերությունը նախատեսում է նաև արտադրել այնպիսի ականջակալեր, որ երբ լսողը հանի դրանք ականջներից, լսվող երաժշտությունը կամ հնչյունը դադարի։

Նոր ականջակալերը կարող են տարբերել ականջները